ՄԱԿ ԱԽ-ը կընդունի բանաձև ԻՊ ֆինանսավորման միջոցները կանխելու նպատակով

19:17     17 դեկտեմբերի, 2015

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 ազգերի ֆինանսների նախարարները մտադիր են ընդունել բանաձև, որի նպատակն է կանխել «Իսլամական պետության» ֆինանսավորման միջոցները:

Բանաձևի նախագիծը հիմնված է 1999 թվականին Ալ-քաիդա ջիհադիստական խմբավորմանը թիրախավորելու նպատակով ընդունված բանաձևի վրա:  

Այն կոչ է անում երկրներին «ակտիվորեն շարժվել և վճռականորեն կանխել այնպիսի միջոցների հոսքը»,  ինչպիսիք են, օրինակ, նավթի և հին ու արժեքավոր իրերի մաքսանենգությունը, հաղորդում է BBC-ն:

Ենթադրվում է, որ  ԻՊ –ն աշխարհի ամենահարուստ ահաբեկչական խմբավորումն է:

Վերջերս իրականացված ուսումնասիրության  համաձայն՝ խմբավորման ամսական եկամուտը կազմում է  80 միլիոն ԱՄՆ դոլար: 


© armedia.am