Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարության նախկին վարչապետ Ռիյադ Հիջաբը կներկայացնի ընդդիմությունը պաշտոնական Դամասկոսի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Հիջաբի թեկնածությունն ընտրվել է Էր Ռիյադում ներկա սիրիական կառավարության հակառակորդների հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ից 11-ը: Հանդիպմանը մասնակցել են բազմաթիվ խմբեր, որոնց թվում էին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան, Սիրիայի ազատ բանակի հարավային ճակատը, որը միավորում է երկրի հարավում ակտիվորեն գործող 58 խմբավորումների:
Բացի այդ, հանդիպմանը մասնակցել է Դամասկոսի կողմից պայմանականորեն ճանաչվող Ժողովրդավարական փոփոխությունների ազգային կոորդինացիոն կոմիտեն, որին ընդդիմության մյուս ներկայացուցիչները մեղադրում են Ասադի հետ համագործակցության մեջ:
Էր Ռիադի հանդիպմանը մասնակցել են նաև «Ջեյշ ալ-Իսլամ» կոալիցիայի ներկայացուցիչները, որը միավորում է 40 սալաֆիական և իսլամիստական խմբեր, որոնք ստեղծվել են 2013 թվականին Սաուդյան Արաբիայի ֆինանսավորմամբ, ինչպես նաև «Ահրար աշ-Շամ» խմբավորման ներկայացուցիչները, որը համագործակցում է «Ջաբհաթ ան-Նուսրայի» հետ: