ՄԱԿ ԱԽ-ն ԻՊ-ի ֆինանսավորման դեմ պայքարի բանաձև է ընդունել

10:58     18 դեկտեմբերի, 2015

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որը պատժամիջոցներ է սահմանում ԻՊ ծայրահեղական խմբավորման դեմ ու արգելում դրա ֆինանսավորումը, փոխանցում է BBC-ն։

Բանաձևի հիմնական նպատակն է արտաքին ֆինանսական հոսքերը փակելը, որոնցով գրոհայինները ստանում են միջոցներ, այդ թվում՝ եկամուտներ նավթի մաքսանենգությունից ու պատմական արժեքների վաճառքից։

ՄԱԿ-ի պատժամիջոցները սահմանվում են անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ, որոնք համագործակցում են ԻՊ-ի հետ, նախատեսվում է ակտիվների սառեցում, ՄԱԿ-ի անդամ երկրների տարածք մուտքի արգելք և զենքի էմբարգո։


© armedia.am