Վարչապետն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահին

14:10     18 դեկտեմբերի, 2015

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է GeoProMining ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիին: Զրուցակիցները քննարկել են մեր երկրում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում GeoProMining-ի գործունեությանն ու իրականացվող ծրագրերի ընթացքին:  


© armedia.am