Վրաստանը հնարավոր է համարում Ռուսաստանի հետ հանդիպումը

17:54     18 դեկտեմբերի, 2015

Ռուսաստանի և Վրաստանի  ներկայացուցիչների միջև բարձր մակարդակով հանդիպումը հավանական է: Այս մասին հայտնել է  Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:

 «Ես կարծում եմ, որ չպետք է հանդիպել միայն հանդիպելու համար:  Դրա համար պետք է նախօրոք պատրաստվել: Մենք չունենք դիվանագիտական ​​հարաբերություններ: Սակայն տնտեսական ոլորտում 2012 թ-ից տեղի են ունեցել բազմաթիվ փոփոխություններ ... Եթե հնարավորություն ընձեռվի, ապա հանդիպմանը պետք է պատրաստ լինել, որպեսզի այն բերի արդյունքներ», - ասել է Կալաձեն լրագրողներին:

 Վրաստանի վարչապետի կարծիքով Պուտինի հայտարարությունը Վրաստանի հետ վիզաների վերացման վերաբերյալ քայլ է ճիշտ ուղղությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանը Ռուսաստանի հետ խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները՝ ի պատասխան նրա, որ Մոսկվան 2008 թ. օգոստոսին ճանաչել է  Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: 


© armedia.am