Իրանը պատրաստ Է բանակցություններ վարել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շուրջ

15:25     18 դեկտեմբերի, 2015

Իրանը պատրաստ Է բանակցություններ վարել Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շուրջ: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ,   հայտարարել է Իսլամական հանրապետության արդյունաբերության նախարար Մոհամեդ Ռըզա Նեմաթզադեն Նայրոբիում առևտրի նախարարների հանդիպմանը: 

«Այժմ՝ այն բանից հետո, երբ տարիներ տևած ինտենսիվ բանակցությունները պարզություն մտցրին Իրանի միջուկային գործունեության հետ կապված բոլոր թյուրիմացություններում, մենք հաջորդ քայլն ենք ձեռնարկում համաշխարհային տնտեսությանն ավելի խորը ինտեգրվելու ուղղությամբ»,-ասել Է նախարարը: 

Ինչպես նշում Է գործակալությունը, Իրանի տնտեսությունը խոշորագույնն Է այն երկրների թվում, որոնք դեռևս ԱՀԿ-ի անդամ չեն:


© armedia.am