Ադրբեջանի Կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից անցնում է մանաթի լողացող կուրսի, հայտնում է haqqin.az-ը:
Նշվում է, որ որոշումը կայացվել է համաշխարհային տնտեսության մեջ երկարաժամկետ շոկերով պայմանավորված վճարային հաշվեկշիռը կարգավորելու, երկրում արտարժույթի պահուստները ծայրահեղ մակարդակի վրա պահելու և միջազգային հարթակներում ազգային տնտեսության մրցունակությունը պահպանելու համար: