ԻՊ-ը կորցերել է իր նավթային ենթակառուցվածքների մոտ 90%-ը

19:48     21 դեկտեմբերի, 2015

«Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում և Սիրիայում կորցրել է  իր գրաված նավթային  ենթակառուցվածքի մոտ 90 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային դաշինքի ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը: 

«Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի վերահսկած նավթային ենթակառուցվածքի մոտ 90 տոկոսը ոչնչացված է», - նրա խոսքերն է մեջբերում «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:


© armedia.am