«Իսլամական պետություն» խմբավորումն Իրաքում և Սիրիայում կորցրել է իր գրաված նավթային ենթակառուցվածքի մոտ 90 տոկոսը: Այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային դաշինքի ներկայացուցիչ գնդապետ Սթիվ Ուորենը:
«Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի վերահսկած նավթային ենթակառուցվածքի մոտ 90 տոկոսը ոչնչացված է», - նրա խոսքերն է մեջբերում «Աս-Սումարիա» հեռուստաալիքը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: