Վրաստանի խորհրդարանը կքննարկի մարիխուանայի ապաքրեականացման հարցը

19:18     22 դեկտեմբերի, 2015

Վրաստանի խորհրդարանն առաջիկա արտահերթ նիստերից մեկին կքննարկի պատգամավոր Գոգի Խաչիձեի նախաձեռնությունը՝ մարիխուանայի օգտագործումն մասնակի ապաքրեականացնելու վերաբերյալ: Հարցն արդեն ներառվել է օրակարգ:

Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է անձին ազատել քրեական պատասխանատվությունից սեփական օգտագործման համար ոչ մեծ քանակությամբ մարիխուանա պահելու կամ ձեռք բերելու համար: Ապաքրեականացման դեպքում տվյալ քաղաքացին միայն ստիպված կլինի վճարել դրամական տուգանք կամ կատարել հանրային աշխատանքներ:

Օրենսդրական նախաձեռնության հաստատման դեպքում փոփոխություններ կկատարվեն նաև քրեական օրենսգրքում: 


© armedia.am