Իրաքի զինվորականները ԻՊ զինյալներին դուրս են մղել Ռամադիի մի շարք թաղամասերից

11:48     23 դեկտեմբերի, 2015

Իրաքի զինվորականները ոստիկանության աշխատակիցների և սունի աշխարհազորայինների աջակցությամբ կարողացել են ահաբեկիչներին դուրս մղել Ռամադի քաղաքի կենտրոնական մի քանի թաղամասերից, հայտնում է Интерфакс-ը:

Մասնավորապես, նրանք ազատագրել են Ռամադիի կենտրոնական մասում Ալ-Բաքր և Ալ-Դուբատ թաղամասերը, ինչպես նաև Ալ-Արամել հարավային թաղամասը: Այդ 3 թաղամասերի մարտերում սպանվել է 35 ահաբեկիչ, իսկ 14-ը՝ ձերբակալվել է:

Բացի այդ, իրաքյան բանակի մարտիկներն ազատագրել են քաղաքի հյուսիսային մասի մեծ տարածք: Այնտեղ զոհվել է 18 զինյալ և հակաահաբեկչական գործողության 10 մասնակից: Երեքշաբթի ահաբեկիչները կորցրել են Ռամադիի հարավային մասի կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող կամրջի վերահսկողությունը, տալով 14 զոհ:

Համաձայն իրաքյան հետախուզության տվյալների` հատուկ գործողության սկսման պահին Ռամադայի կենտրոնում եղել են ԻՊ-ի 250-ից 300 զինյալ:


© armedia.am