Հայտնի մոդել և The Keeping Up with the Kardashians ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյան ընդգրկվել է 2015 թվականին Google-ում ամենից շատ որոնված հայտնի մարդկանց թոփ-տասնյակում: Վարկանշային աղյուսակը կազմվել է աշխարհի 26 երկներից Google-ում արված հարցումների համաձայն, գրում է Time պարբերականը:
Նշվում է, որ Քարդաշյանն ամենաորոնված աստղն է եղել Հայաստանում, Շվեդիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Թուրքիայում, Նոր Զելանդիայում, Ադրբեջանում, Լեհաստանում, Նորվեգիայում, Կատարում, Ֆրանսիայում և Էստոնիայում:
Մարդիկ բավականին հետաքրքված են եղել նաև Բարսելոնայի խաղացող արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիով, ով գլխավորում է վարկանշային աղյուսակը։ Որոնումների ժողովրդականությամբ նրանց զիջում է Քրիշտիանու Ռոնալդոն, Նիկի Մինաժը և Րիհաննան: