Սիրիայում առկա է ավելի քան 150 ահաբեկչական խմբավորում

20:58     23 դեկտեմբերի, 2015

Սիրիայի տարածքում գոյություն ունեն ավելի քան 150 ահաբեկչական խմբավորում, ընդ որում այդ ցուցակը դեռ համալրվում է: Այս մասին դեկտեմբերի 23-ին «Ինտերֆաքս»-ին է հայտնել  Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը, հաղորդում է Lenta.ru-ն:

«Սիրիայում առկա ահաբեկչական կազմակերպությունների ցանկը ներառում է  մոտ 163 կազմակերպություններ: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն իրականացվել Հորդանանի՝ որպես համակարգող երկրի, և  Սիրիային  աջակցող  այլ երկրների մասնակցությամբ », - ասել է նա:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել նրանց հետ, ովքեր ցամաքային գործողություն են իրականացնում Սիրիայում ահաբեկիչների դեմ: 


© armedia.am