Սիրիայի տարածքում գոյություն ունեն ավելի քան 150 ահաբեկչական խմբավորում, ընդ որում այդ ցուցակը դեռ համալրվում է: Այս մասին դեկտեմբերի 23-ին «Ինտերֆաքս»-ին է հայտնել Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովը, հաղորդում է Lenta.ru-ն:
«Սիրիայում առկա ահաբեկչական կազմակերպությունների ցանկը ներառում է մոտ 163 կազմակերպություններ: Այս ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն իրականացվել Հորդանանի՝ որպես համակարգող երկրի, և Սիրիային աջակցող այլ երկրների մասնակցությամբ », - ասել է նա:
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել նրանց հետ, ովքեր ցամաքային գործողություն են իրականացնում Սիրիայում ահաբեկիչների դեմ: