Հայաստանն ու Ռուսաստանն միացյալ ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել

19:23     23 դեկտեմբերի, 2015

Ռուսաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Սեյրան Օհանյանը Մոսկվայում Կովկասյան տարածաշրջանում միացյալ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Փաստաթուղթը ստորագրվել է նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նրանք ստորագրել են նաև երկու նախարարությունների միջև համագործակցության պլանը։

Նշենք, որ նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ստորագրել Հայաստանի հետ Կովկասում միացյալ տարածաշրջանային հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը։

 


© armedia.am