Զիմբաբվեի 91-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեի կինը` Գրեյս Մուգաբեն, ամուսնուն հեռացրել է երկրի կառավարման գործերից և իշխանությունը կենտրոնացրել է իր ձեռքում: Այդ մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը` վկայակոչելով Զիմբաբվեի ընդդիմադիր քաղաքական ուժերին:
«Հանուն ժողովրդավարական փոփոխությունների շարժում» կուսակցության ղեկավար Մորգան Ցվանգիրային, մասնավորապես, նշել է, որ «երկրում 50-ամյա Մուգաբեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «հեղաշրջում», ինչի արդյունքում առաջին տիկինն այժմ մեծ հաճույքով ղեկավարում է երկիրը»:
Աղբյուրը հավելում է, որ վերջին շրջանում այս կնոջ ներկայությունը Զիմբաբվեի քաղաքական դաշտում առավել ընդգծված է դարձել: Մեկ տարի առաջ նա զբաղեցրել է երկրի իշխող կուսակցությունում գլխավոր պաշտոններից մեկը: Բացի այդ, նա հայտարարել է, որ օգնելու է իր տարեց ամուսնուն երկրի կառավարման հարցերում, քանի դեռ վերջինիս ուժերը լիովին չեն սպառվել։