Հայաստանի կառավարությունն իր այսօրվա նիստին այդպես էլ որոշում չի ընդունել հունվարի 8-ի աշխատանքային օրը տեղափոխելու մասին:
Անցյալ տարիներին Հայաստանում որոշակի ավանդույթ էր ձևավորվել, երբ Նոր տարվա շեմին կառավարության որոշմամբ բնակչությանը ամանորյա արձակուրդ էր տրվում մինչ և հունվարի 10-11-ը:
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն, Սուրբ ծննդի և Նոր տարվա տոները Հայաստանում նշվում են դեկտեմբերի 31-ից մինչ և հունվարի 6-ը, իսկ հունվարի 7-ը հանրապետությունում ոչ աշխատանքային օր է, որովհետ և Քրիստոսի ծննդին հետ ևող Մեռելոցն է:
Ակնկալվում էր, որ կառավարությունն այս անգամ էլ ուրբաթ օրվա աշխատանքային օրը (հունվարի 8) կտեղափոխի երկուշաբթի` հունվարի 11-ին կամ էլ հաջորդ շաբաթ օրը` հունվարի 16-ին, սակայն դա տեղի չունեցավ: Այսպիսով `Հայաստանի բնակիչներին Նոր տարվա տոնակատարությունների համար ընդամենը ութ օր է հատկացվել: