Պայթյուն Նիգերիայում. ավելի քան 100 զոհ կա

13:10     25 դեկտեմբերի, 2015

Գազի բալոններ տեղափոխող բեռնատար մեքենայի պայթյունը տասնյակ զոհերի պատճառ է դարձել: Պայթյունը տեղի է ունեցել երկրի հարավարևելքում ընկած քրիստոնեական Ննեվի քաղաքում գտնվող գազի գործարանում̦ գրում է Mignews-ը:

Պայթյունը հետևանքով ավելի քան 100 մարդ մահացել է, տասնյակ վիրավորներ կան: Ականատեսները պատմել են, որ գործարանը ռումբի նման պայթել է: Զոհերի մեծ մասին անհնար է ճանաչել:


© armedia.am