Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի պատմական հատվածում մեկնարկել է ոչ ստանդարտ պարագաներից ու նյութերից պատրաստված տոնածառերի փառատոնը,հայտնում է newsgeorgia.ge-ն:
Ներկայացված նմուշների շարքում առավել հետաքրքրական են շամպայնի շշերից, գրքերից, շինարարական նյութերից ու փուչիկներից պատրաստված տոնածառերը: Հայտնի է, որ փառատոնը շարունակվելու է մինչ հունվարի 3-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ, ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակում ներկայացված է մոտ 20 տոնածառ։