Վրաստանը հնարավոր չի համարում վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ

21:45     25 դեկտեմբերի, 2015

Թբիլիսին դեռ չի տեսնում հեռանկարներ Մոսկվայի հետ  դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Այս մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն, հաղորդում է Lenta.ru:

«Այս փուլում Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը  օրակարգից դուրս է», - ասել է նա:

Ըստ նրա, նման նախաձեռնությունը հեռանկար չունի, քանի դեռ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներն «օկուպացված» են:


© armedia.am