Կորսիկա կղզու մայրաքաղաք Այաչոյում ցուցարարներն ավերել են մահմեդական աղոթատան դահլիճը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Բացի այդ, աղոթատուն ներխուժած ցուցարարները փորձել են հրդեհել Ղուրանի մի քանի օրինակ: Ֆրանսիայի իշխանությունները դատապարտել են տեղի ունեցածը: Երկրի վարչապետ Մանուել Վալսը Twitter-ում այդ հարձակումը «սրբատեղիի դեմ անընդունելի ոտնձգություն» է անվանել: