Դմիտրի Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակը կհամալրվի նոր` 113-րդ տարրով, որը ստացել է ճապոնիում անվանումը: Անվանման համար պայքարում են գիտնականների խմբեր ՌԴ-ից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից:
113-րդ քիմիական տարրիը հեղինակելու համար պայքարում է երկու թիմ` ռուս-ամերիկյան և ճապոնական: Առաջինը հայտարարել է տարրի սինթեզի մասին դեռ 2003թ-ին Դուբնայում Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում անցկացված փորձերի արդյունքում: Երկրորդ թիմը` Բնական գիտությունների ինստիտուտից, իր տվյալները հրապարակել է 2004, 2005 և 2012 թվականներին: Բացահայտման և դրա անվանման վերաբերյալ վերջնական որոշումը պետք է կայացնի Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը:
Հատկանշական է, որ Միջազգային կոմիտեն առավել հակված է ճապոնացի գիտնականների հայտնագործությանը, քանի որ ռուս-ամերիկյան թիմի ներկայացրած տվյալները որոշակի հարցեր են առաջացնում: