Պենտագոնը հրաժարվում է համագործակցել Ռուսաստանի հետ ԻՊ-ի դեմ պայքարում

16:31     26 դեկտեմբերի, 2015

Չնայած Ռուսաստանի պատրաստակամությանը՝ կիսվել ԻՊ-ի դեմ պայքարի շրջանակներում ԻՊ-ի մասին տեղեկատվությամբ, Պենտագոնը մտադիր չէ համագործակցել, քանի դեռ Մոսկվան չի փոխել Ասադի ապագայի մասին իր տեսակետը: Այս մասին հայտնում է Russian Today-ը:

«Պաշտպանության նախարարության տեսակետը չի փոխվել: Մենք մտադիր չենք համագործակցել Ռուսաստանի հետ սիրիական հարցում, քանի դեռ Ռուսաստանը չի փոխել Ասադին օժանդակելու իր ռազմավարությունը և դրա փոխարեն չի կենտրոնացել ԻՊ-ի դեմ պայքարի վրա»,- ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան:


© armedia.am