Հազարավոր քրդեր Գերմանիայում բողոքի ցույցի են դուրս եկել Էրդողանի քաղաքականության դեմ

11:40     27 դեկտեմբերի, 2015

Գերմանիայի Դյուսերդոլֆ քաղաքում մոտ 15 հազար քրդեր դուրս են եկել փողոց ի նշան   Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ (PKK) Թուրքիայի իշխանությունների գործողությունների, հաղորդում է Deutsche Welle-ը:

Ցուցարարները փողոց են դուրս եկել քրդական դրոշներով և Թուրքիայում ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարներով: Ցուցարարները Թուրքիային անվանել են «ահաբեկչության երկիր»:

Նշենք, որ թուրքական իշխանությունները երկրի քրդաբնակ հարավարևելյան նահանգներում ռազմական գործողությունները ներկայացնում են որպես քուրդ զինյալների դեմ պայքար:


© armedia.am