Վանաձորում Նոր տարին սպաները կնշեն նոր բնակարաններում

12:27     27 դեկտեմբերի, 2015

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 26-ին Վանաձորում մասնակցել է սպաների ու նրանց ընտանիքների համար նախատեսված ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այլ բարձրաստիճան զինվորականներ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը, շնորհավորելով սպաներին և նրանց ընտանիքների անդամներին բնակարանամուտի կապակցությամբ, նշել է, որ զինծառայողների բնակարանային պայմանների բարելավումն ու սոցիալ-կենցաղային հարցերը մշտապես գտնվում են հանրապետության և ԶՈՒ ղեկավարության ուշադրության կենտրոնում, և արվում է հնարավոր ամենը, որպեսզի զինծառայողները, իրենց թիկունքում զգալով պետական հոգացությունը և զերծ մնալով կենցաղային խնդիրներից, բարեխղճորեն կատարեն ծառայողական պարտականությունները: 

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը անցկացրել է բնակելի շենքի տնօրհնեքի արարողությունը:

Խորհրդանշական կարմիր ժապավենի հատման հանդիսավոր արարողությունը Սեյրան Օհանյանը իրականացրել է բնակարանամուտը տոնող սպաների երեխաների հետ միասին:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, սպաներին և նրանց ընտանիքների անդամներին շնորհավորեց գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց արգասաբեր և հայրենանվեր գործունեությամբ բեղուն տարի:


© armedia.am