ԻՊ-ի ինքնահռչակ խալիֆը զգուշացնում է ծանր ժամանակների մասին

17:00     28 դեկտեմբերի, 2015

Իսլամական պետության ինքնահռչակ խալիֆ Աբու Բաքր ալ Բաղդադին նոր ձայնային հաղորդագրության մեջ զգուշացրել է սպասվող դժվարին ժամանակների մասին՝  ասելով, որ «ամբողջ աշխարհն»  է միավորվել «Իսլամական պետության» դեմ:

Ալ-Բաղդադիի 24-րոպեանոց հաղորդագրությունը, որն առաջինն է մայիս ամսից հետո, հավանաբար ձայնագրվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում: Իսլամական պետության առաջնորդը խոսում է «ընդհանուր պատերազմի» մասին, որտեղ «խալիֆաթը» դեմ է դուրս եկել Արևմուտքին, Ռուսաստանին և նրանց արաբ դաշնակիցներին՝ մասնավորապես Սաուդյան Արաբիային:  Ձայնագրությունը հրապարակվել է  շաբաթ օրը Իսլամական պետության Al-Furqan լրատվամիջոցի կողմից, հաղորդում է CNN-ը:

«Մի զարմացեք Իսլամական պետության դեմ պայքարող անհավատ ազգերի և խմբերի հանդիպումներով... Եթե մեզ սպանում են և մեր վերքերը բազմաթիվ են, և եթե խնդիրներն են կուտակվում մեր դեմ, և դժվարությունները մեծ են, ապա դա նույնպես զարմանալի չէ»,- ասում է Ալ Բաղդադին: 


© armedia.am