Սիրիական բանակը ոչնչացրել է ԻՊ-ի նավթային ավտոշարասյունը

18:30     28 դեկտեմբերի, 2015

Սիրիական զինված ուժերը հրետանային հարձակում են իրականացրել «Իսլամական պետության» նավթային տանկերների վրա Պալմիրա հնագույն քաղաքի մոտակայքում և ոչնչացրել ավտոշարասյան մեծ մասը:

Շարասյունը շարժվելիս է եղել Պալմիրայի հյուսիսային ճանապարհով դեպի կենտրոնական Հոմս: Բանակի հետախուզական ուժերը թիրախավորել են վերջիններիս և ծանր հրետանավորներին տվել  ռմբակոծելու հրաման, հաղորդում է  Sputnik News- ը՝ հղում կատարելով FARS News-ին:

Ըստ աղբյուրների՝ հրետանային ռմբակոծության ժամանակ զոհվել և վիրավորվել են  պահակախումբի բազմաթիվ անդամներ: 


© armedia.am