Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորություն չի տեսնում, քանի դեռ Իսրայելը չի վերացրել Գազայի հատվածի շրջափակումը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը, փոխանցում է BBC-ն:
Ելույթ ունենալով մամլո ասուլիսում` Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչը հավելել է, որ Թուրքիան կշարունակի մասնակցությունը իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացում այնքան ժամանակ, մինչև որ կիրագործվի «երկու պետություն երկու ժողովուրդների համար» գաղափարը:
Քալինը դատապարտել է նաև իսրայելական իշխանությունների քաղաքականությունը պաղեստինցիների նկատմամբ` այն անվանելով «օկուպացիոն»:
Դեկտեմբերի կեսին Թուրքիան և Իսրայելը նախնական համաձայնագիր կնքեցին 2010 թվականին խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին: