Ֆրանսիան իրականացնում է ԻՊ-ի դեմ կոալիցիայի ավիահարվածների մոտ 20%-ը

10:57     29 դեկտեմբերի, 2015

ԻՊ խմբավորման դեմ միջազգային կոալիցիայի ավիահարվածների մինչև 20 տոկոսն իրականացնում են Ֆրանսիայի ռազմաօդային ուժերը: Այս մասին BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է ֆրանսիական «Շարլ դը Գոլ» ավիակրի ծովակալ Ռենե-Ժան Կրինյոլը:

«Մենք մասնակցում ենք ցամաքային զորքերի աջակցությամբ կոալիցիայի հարվածների մոտ 20 տոկոսին՝ հատկապես Իրաքում Էր-Ռամադիի մարտում»,- ասել է նա:

Ծովակալի խոսքով՝ ԻՊ-ն անկում է ապրում հատկապես Իրաքում:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը շնորհավորել էր Իրաքի իշխանություններին Ռամադիի ազատագրման կապակցությամբ:


© armedia.am