Հարավային Օսիայի նախագահը մտադիր է անվանափոխել երկիրը

12:08     29 դեկտեմբերի, 2015

Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը մտադիր է անվանափոխել հանրապետությունը: Lenta.ru-ի հաղորդմամբ` համապատասխան հայտարարությամբ վերջինս հանդես է եկել Ցխինվալում անցկացված մամլո ասուլիսում:
Երկրի ղեկավարը մտադիր է այն անվանել Հարավային Օսիա-Ալանիա` ՌԴ կազմի  մեջ մտնող Հյուսիսային Օսիա-Ալանիա հանրապետության օրինակով:
«Ես կհանձնարարեմ համապատասխան ծառայություններին և կառաջարկեմ խորհրդարանականներին քննարկել այս հարցը: Ողջ աշխարհը պետք է իմանա, որ բաժանված ժողովրդի խնդիր կա», - ասել է Տիբիլովը:
Նա հավելել է, որ Հարավային Օսիայում պատրաստվում են հանրաքվե անցկացնել Ռուսաստանի կազմում ընդգրկվելու մասին:


© armedia.am