Գերմանիան մտադիր է 2016 թվականին 17 մլրդ եվրո ծախսել փախստականների համար

13:44     29 դեկտեմբերի, 2015

Գերմանիայի դաշնային իշխանությունները մտադիր են 2016թվականին մոտ 17 մլրդ եվրո ծախսել միգրացիոն ճգնաժամի լուծման համար, գրում է Die Welt-ը:

Ենթադրվում է, որ փախստականների համար ծախսվելիք գումարի չափն ավելի մեծ լինի, քանի որ իշխանությունների ներկայիս կանխատեսումները կարող են 2015 թվականին միգրանտների հոսքի վերաբերյալ սխալական էին:

Նոյեմբերի վերջին Գերմանիայում գրանցվել է 965.000 փախստական: Մինչդեռ նախկինում իշխանությունները կանխատեսել էին, որ մինչև տարվա վերջ կընդունեն առավելագույնը 800 հազար փախստական:


© armedia.am