Սոմալին խզել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները

21:15     7 հունվարի, 2016

Սոմալին խզել է դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Սա կապված է Թեհրանում սաուդական դեսպանատան վրա ցուցարարների հարձակումների հետ, որոնք սկսվել են Սաուդյան Արաբիայում շիա հայտնի քարոզիչ շեյխ Բաքր Ալ-Նիմրայի գլխատումից հետո: Այս մասին հայտնում է BBC-ն: 

Ավելի վաղ ի նշան համերաշխության Էլ-Ռիյադի հետ` Բահրեյնը, Ջիբութին, Սուդանը և Կատարը ևս հայտարարեցին Իրանի հետ դիվանագիտական հարաբերությոնների խզման մասին:

Երկրի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն Սոմալին իր դեսպանին ետ է կանչել Իրանից: Իրանցի դիվանագետներին 72 ժամ է տրվել Սոմալին լքելու համար: 

 


© armedia.am