Արաբական կոալիցիան հերքել է, որ Սանայում ավիահարված է հասցրել Իրանի դեսպանատանը

11:10     8 հունվարի, 2016

Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիան հերքել է այն մեղադրանքը, թե Եմենի մայրաքաղաք Սանայում ավիահարված է հասցրել Իրանի դեսպանատանը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Քննությունը հաստատել է, որ դեսպանատան շենքը չի վնասվել: Այդ հաղորդագրությունները կեղծ են, և դեսպանատան շրջանում որևէ գործողություն չի անցկացվել»,-ասված է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում:

Իրանը, սակայն, հայտնել է, որ ՄԱԿ կներակայացնի զեկույց Սանայում Իրանի դեսպանատան վրա իրականացված ավիահարվածների մանրամասներով:

 


© armedia.am