Ջոն Քերի. Իրանի կողմից միջուկային համաձայնագրի իրականացումը սկսելն օրերի հարց է

14:58     8 հունվարի, 2016

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային համաձայնագրի իրականացումը սկսելն օրերի հարց է, որը թույլ կտա հանել Իրանի դեմ կիրառված մի քանի տասնյակ միլիարդավոր դոլարների պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Իրանի արտաքին գործերի նախարարն ինձ պարզորոշ հասկանալ տվեց, որ իրենք մտադիր են հնարավորինս արագ կատարել իրենց պարտավորությունները»,- ասել է Քերին Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցից հետո: 


© armedia.am