Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումները ոչ մի կապ չունեն իսլամի հետ. ԱՄԷ դեսպան

12:26     10 հունվարի, 2016

Իրաքում և Սիրիայում այսօր տեղի ունեցող իրադարձությունները ծայրահեղ ահաբեկիչների ձեռքի գործն   են, որոնց գործողությունները ոչ մի կապ չունեն իսլամի հետ: Ինչպես նշում է NEWS.am-ը`այս մասին ասել է Հայաստանում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասեմին: «Իսլամը   հանդուրժողականության, խաղաղության և արդարության կրոն է, մենք մերժում և դատապարտում ենք   «Իսլամական պետություն», «Ալ Կաիդա» և մյուս ահաբեկչական կազմերպությունների   գործողությունները: Այդ կազմակերպություններն արգելված են բոլոր արաբական երկրներում:

Մենք   դատապարտում ենք մարդկության դեմ այդ կազմակերպությունների գործողությունները, որոնք  ոչ մի կերպ  չեն ներկայացնում իսլամը։ Նրանց գործողությունները դատապարտվում են ոչ միայն արաբական երկրների   կառավարությունների, այլ նաև արաբ ժողովրդի կողմից»,- ասել է դեսպանը:


© armedia.am