Իրաքում ոչնչացվել է ԻՊ ֆինանսական կենտրոնը

10:14     12 հունվարի, 2016

ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ավիահարված են հասցրել իրաքյան Մոսուլի կենտրոնական հատվածին, որտեղ գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսական կենտրոնը, հայտնում է Интерфакс-ը՝ զինված ուժերի ներկայացուցչին հղումով։

Հաղորդվում է, որ հարվածի արդյունքում ոչնչացվել է այն շինությունը, որտեղ պահվում էին ԻՊ կանխիկ գումարի հսկայական պաշարները նախատեսված գրոհայինների աշխատավարձերի և ընթացիկ ռազմական գործողությունների համար:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում չեն հստակեցրել, թե ինչքան գումար են կորցրել ահաբեկիչները, սակայն նշվում է, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է:


© armedia.am