ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր Չիլիում ՀՀ դեսպան նշանակելու վերաբերյալ: Հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին համատեղության կարգով նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»: