Dior-ը «Գազպրոմի» հավաքարարի պայուսակը գնահատել է 2 մլն ռուբլի

20:20     12 հունվարի, 2016

Dior-ի մոսկոսվյան մասնաճյուղում հայտարարել են, որ «Գազպրոմի» հավաքարարից գողացված պայուսակի արժեքը 2 մլն ռուբլի է, հայտնում է lenta.ru-ն։

Կոկորդիլոսի կապույտ և սև կաշիկների համադրությամբ պայուսակը դարձել էր նորաձևոթյան տան կողմից Փարիզում անցկացված 2015 թվականի աշուն-ձմեռ ցուցադրության կենտրոնական աքսեսուարը։ Այն կարելի է գնել միայն Dior-ի բուտիկներից, ընդ որում՝ Մոսկվայում այժմ նման մոդելներ չկան։

44-ամյա հավաքարարն այսօր կանգնեցրել էր Mitsubishi Outlander մեքենան «Ռումյանցևո» բիզնես կենտրոնի մոտ և երեք րոպեով հեռացել։ Վերադարձին նկատել էր, որ մեքենայի դուռը բաց է, իսկ սրահից անհետացել է Dior պայուսակը, բանկային քարտերն ու փաստաթղթերը։ Կինը դիմել է ոստիկանություն։ Ամենայն հավանականությամբ, գողերի թիրախն եղել է հենց պայուսակը։

 


© armedia.am