Թուրքիայում հայ ազգի պատգամավորը քրդերի ցեղասպանությունը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

21:42     12 հունվարի, 2016

Թուրքիայում քրդերի հետ տեղի ունեցող ներկայիս իրադարձությունները նման են  1913-1914 թթ. դեպքերին: Այս մասին «IMC» հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Գարո Փայլանը, հաղորդում է ermenihaber-ը:  

Պատգամավորը նշել է, որ Թուրքիայի հանրապետության հիմնադիրները Հայոց ցեղասպանությունը իրականացնողներն են, որոնք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեցին:

Փայլանի դիտարկամամբ այսօր ևս քրդերի պահանջներին ի պատասխան նրանց նկատմամբ ցեղասպանություն է իրականացվում:


© armedia.am