Իրանը կարող է ստանալ 30 մլրդ դոլարի սառեցված ակտիվներ արդեն հաջորդ շաբաթ

14:10     13 հունվարի, 2016

Արդեն հաջորդ շաբաթ Իրանը կարող է 30 մլրդ դոլարի ակտիվ ստանալ, որոնք ավելի վաղ սառեցվել էին Արևմուտքի սահմանած պատժամիջոցների հետևանքով:
«Իրանի կենտրոնական բանկը սկսել է արտասահմանյան բանկերում պատժամիջոցների հետևանքով սառեցված երկրին պատկանող 30 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվների ապասառեցման գործընթացը», - հայտարարել է Իրանի կենտրոնական բանկի ղեկավար Վալիուլլա Սայֆը:

Պաշտոնյան նշել է, որ ապասառեցումը դրականորեն կազդի Իրանի տնտեսության վրա:

 


© armedia.am