Այսօր ՀՀ բուժհիմնարկներում արձանագրվել է մահվան 2 դեպք` H1N1 վիրուսից: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
«60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»,-ասված է ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ մինչ այժմ ՀՀ-ում խոզի գրիպից մահացության 10-րդ դեպքն է: Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը այժմ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ի միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։