Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են Մինսկի համաձայնագիրը

19:33     13 հունվարի, 2016

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսիս Հոլանդը հեռախոսազանգի ընթացքում քննարկել են Մինսկի համաձայնագրի խաղաղ կարգավորմանն ու Դոնբասի ընտրություններին վերաբերող հարցերը: Այս մասին հայտնում են Պորոշենկոյի մամուլի քարտուղարությունից, հաղորդում է Sputnik News-ը:

Առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայի համար նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր սահմանի լիարժեք վերահսկողությունը վերականգնելու  նպատակով:

«Կողմերը քննարկել են ուկրաինական օրենսդրության համապատասխան Մինսկի համաձայնագրի  իրականացման հետագա քայլերը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի որոշ շրջաններում տեղական ընտրությունների համակարգման յուրահատկությունները», - նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


© armedia.am