Microsoft ընկերությունը խոստացել է մոտ ժամանակներս անվճար տեսազանգերը ներառել Skype-ի բջջային տարբերակում՝ iOS-ի, Android-ի և Windows 10-ի բջջային տարբերակում, հաղորդում է gazeta.ru-ն։
Թարմացումը կթողարկվի մի քանի շաբաթվա ընթացքում և նվիրված կլինի Skype-ի տասնամյակին: Նոր գործառույթը թույլ կտա տեսազանգեր կատարել մինչև միաժամանակ 25 օգտատիրոջ մասնակցությամբ։ Նախկինում նման հնարավորություն ունեին միայն «Skype-ը բիզնեսի համար» փաթեթի սեփականատերերը։ Սովորական օգտատերերի համար հասանելի էին միայն ձայնային խմբային զանգերը:
Microsoft-ը չի նշում տարբեր հարթակների համար թարմացման թողարկման հստակ ժամկետները, սակայն արդեն հիմա կա նախնական տարբերակը փորձարկելու հնարավորություն նրանց համար, ովքեր կգրանցվեն Skype կայքում:
Նշվում է, որ տեսամեսենջերի մրցակիցների մոտ՝ FaceTime-ում և Facebook Messenger-ում, նման գործառույթը դեռ բացակայում է։