Սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը. ԼՂՀ ՊՆ

09:39     14 հունվարի, 2016

Հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հիմնականում պահպանվել է հարաբերական անդորրը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը հիմնականում կիրառել է հրաձգային զինատեսակներ:

Ողջ առաջնագիծը գտնվում է ՊԲ առաջապահ զորամասերի լիարժեք վերահսկողության տակ:


© armedia.am