«Էրեբունի» բժշկական կենտրոնում հունվարի 13-ին գրիպի հարուցած բարդություններից մահացել է 57-ամյա Աստղիկ Մանվելյանը: Հիվանդանոցի լրատվական ծառայության ղեկավար Շուշան Հունանյանի փոխանցմամբ՝ մահացածին հիվանդանոց էին ընդունել հունվարի 11-ին: Նրա մոտ եղել է նաև շաքարային դիաբետ ու սրտային ծանր անբավարարություն:
Նշենք, որ սա գրիպի հարուցած բարդացումներից մահվան 11-րդ դեպքն է Հայաստանում:
Առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված վերջին հաղորդագրությունը կանխարգելիչ միջոցառումների մասին է: Չնայած գրիպի հարուցած բարդացումների դեպքերի լայն տարածմանը՝ նախարարությունը վստահեցնում է, որ գրիպի համաճարակ չկա: