Ուկրաինայում հայկական գրատպությունն արդեն 400 տարեկան է

17:00     14 հունվարի, 2016

2016 թ. հագեցած էր Ուկրաինայի հայկական սփյուռքի համար հիշարժան տարեթվերով և այդ կապակցությամբ մենք շատ ծրագրեր ունենք: AnalitikaUA.net -ին տված հարցազրույցում այս մասին պատմել է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դավիդ Դավթյանը:

Ինչպես նշել է պատմաբանը, Ուկրաինան պատմականորեն միշտ էլ եղել է մի երկիր, որտեղ եղել են մեծ ու կազմակերպված հայկական համայնքներ: «Եվ պատահական չէ, որ հենց Լվովում է 1616 թ. Հովհաննես Կարամաթենցին ստեղծել հայկական տպագրություն, որը դարձել է հայկական գրատպության չորրորդ կենտրոնը Վենետիկից, Կոնստանդնուպոլսից ու Հռոմից հետո»:

«Այս տարի մենք նշում ենք Ուկրաինայում հայկական գրատպության 400-ամյակը, ուկրաինահայերի առաջին տպագիր գրքի՝ «Դավիթ և Սաղմոս»-ի հոբելյանը:

Սա շատ ուշագրավ տարեթիվ է Ուկրաինայի հայկական սփյուռքի համար, որը վկայում է դրա պատմական ու մշակութային հարուստ ժառանգության մասին, որը ձևավորվել է դարերի ընթացքում: Լվովի հայկական տպագրությունը ցույց է տալիս հայկական համայնքի մտքի առաջադիմությունը, նրա արժեքներն ու ներուժը անգնահատելի դերակատարումը համաշխարհային մշակույթում:

Քանի որ սա հիշարժան տարեթիվ է, մենք դեռ անցած տարի ենք սկսել հոբելյանին նվիրված միջոցառումներ անցկացնել: 2015թ. հաջողությամբ մեկնարկել են երկրի բազմաթիվ շրջաններում հայկական գրքի հիմնադրամ ստեղծելու ծրագրերը, որոնք արդեն լավ ավանդույթ են դարձել:

Իսկ այս տարի ծրագրված են բազմաթիվ միջոցառումներ, որոնք նվիրված են թե՛ հայկական գրատպության հոբելյանին, թե՛ այլ հիշարժան տարեթվերի»,- նշել է Դավթյանը:


© armedia.am