«Ալ-Կաիդայի» առաջնորդը կոչ է արել հարձակումներ սկսել Սաուդյան Արաբիայում

10:24     15 հունվարի, 2016

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ ազ-Զավահիրին կոչ է արել հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայում այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները զանգվածային մահապատժի ենթարկեցին 47 հոգու, որոնցից շատերը կապված էին ահաբեկչական այս  խմբավորման հետ, գրում է Associated Press-ը:

Ահաբեկիչների առաջնորդը 7 րոպեանոց տեսաուղերձում իր հետևորդներին կոչ է արել հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի դեմ, որը նա կոչում է «փտած ռեժիմ, որն այլասերել է մեր կրոնը»: 

Ազ-Զավահիրին կոչ է արել նաև հարձակումներ իրականացնել սիոնիստական-խաչակրաց դաշինքի դեմ՝ ի նկատի ունենալով Իսրայելին և նրա արևմտյան դաշնակիցներին:


© armedia.am