Այսօր Վիքիպեդիայի ծննդյան օրն է

13:26     15 հունվարի, 2016

15 տարի առաջ այս օրը հիմնադրվել է Վիկիպեդիան: Ընդունված է նրա նախատիպ համարել Նուպեդիան՝ անգլերեն լեզվով հանրագիտարանի նախագիծը: Այս հանրագիտարանի համար հոդվածները գրում էին հիմնականում գիտնականներ:

Հանրագիտարանի համալրումն արագացնելու համար 2001-ի հունվարի 15-ին վերջինիս հիմնադիրներ Ջիմ Ուեյլսն ու Լարի Սենգերը բացեցին «Վիքիպեդիա» կայքը (հավայերենից թարգմանաբար «վիքի» նշանակում է «արագ»): Այդ ժամանակից ի վեր հանրագիտարանի խմբագրմանը կարող է մասնակցել Համաշխարհային ցանցի ցանկացած օգտատեր: Վիկիպեսիայի հոդվածների հիմնական սկզբունքը տեսակետների չեզոքությունն է:

2001-ի մայիսին թողարկվել են դրա լեզվական բաժինները: Այժմ այն ունի ավելի քան 260 լեզվական բաժին: 


© armedia.am