ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնի նախագահի պաշտոնում ընտրվելը երկրի համար աղետ կդառնա: Այս մասին հայտարարել է Ֆլորիդա նահանգի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը, ով նույնպես հավակնում է պետության ղեկավարի պաշտոնին, գրում է РИА Новости-ն։
«Քլինթոնն աղետ է ազգային անվտանգության համար»,- ասել է Բուշը Նորթ Չարլսթոն քաղաքում հանրապետական թեկնածուների հեռուստաբանավեճի ընթացքում։
Բուշը ԱՄՆ նախկին պետքարտուղարին մեղադրել է նրանում, որ վերջինս պատասխանատվություն է կրում Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության վրա ահաբեկչական հարձակման, Ռուսաստանի հետ հարաբերությունների «վերբեռնման» համար: «Նա աղետ կլինի ԱՄՆ-ի համար»,- ասել է Բուշը: