Գրանցվել է «Խոզի գրիպից» մահացության ևս 2 դեպք

18:39     15 հունվարի, 2016

Արձանագրվել է H1N1 վարակով («Խոզի գրիպ») երկու հիվանդի մահ, որոնք բժշկական կենտրոններ են ընդունվել հունվարի 13-ին` ուշացած, ծայրահեղ ծանր վիճակում։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից և տեղեկացնում, որ երկու հիվանդն էլ ունեցել են քրոնիկ հիվանդություններ` շաքարային դիաբետ, սիրտ-թոքային անբավարարություն և միացված էին արհեստական շնչառության սարքի։

Հունվարի 15-ի տվյալներով` սուր շնչառական վարակներով ստացիոնար դիմելիությունը կազմել է 992 դեպք, որից 873-ը` 18-ից ցածր տարիքի: 502 հիվանդի մոտ հիվանդությունն ընթանում է թոքաբորբով։ Նրանցից 231-ը  մինչև 18 տարեկան է։ Հիվանդանոցային բուժում է ստանում 121 հղի։ Վերակենդանացման բաժանմունքներում բուժում է ստանում սուր շնչառական վարակներով 98 հիվանդ։ Նրանցից 9-ին միացված է արհեստական շնչառության սարք:


© armedia.am